"Կրակ"-ի էֆեկտը դինամիկ համարների, ռոկ համերգների և սպորտային մրցույթների ժամանակ առավել հաճախ օգտագործվող էֆեկտներից է, որն իրենից ներկայացնում է նախապես ֆիքսված բարձրությամբ վեր խոյացող կրակների շիթեր, որոնք վերահսկվում են օպերատորի կողմից:
Այս էֆեկտը իրականացվում է հատուկ սարքավորումների կիրառմամբ ինչպես բացօթյա տարածքներում, այնպես էլ փակ սրահներում: Սարքավորումները զբաղեցնում են փոքր տարածք և կառավարվում են DMX կարգավորիչի օգնությամբ, ինչը հնարավորություն է տալիս այս էֆեկտն օգտագործել նաև փոքր և փակ տարածքներում: