Akcent — Group
Your address will show here +12 34 56 78

Մեր մասին

«Ակցենտ Գրուպ» կազմակերպությունն իր գոյության ընթացքում կազմակերպել է տասնյակ տոնակատարությունների և միջոցառումների հրավառություններ,հատուկ էֆեկտներ և շոուներ,որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր ինքատիպությամբ ու գունեղությամբ:Անվճար խորհրդատվության, ինչպես նաև հաճախորդների պահանջները և ցանկությունները հստակ հասկանալու և դրանք պատշաճ իրականացնելու շնորհիվ«Ակցենտ Գրուպ»-ին հաջողվել է դառնալ Հայաստանում այս ոլորտի առաջատարներից մեկը:
Մեր առավելությունները

-Փորձառու և հմուտ մասնագետներ -Միայն որակյալ և ժամանակակից սարքավորումների օգտագործում՝ հրավառություններ և հատուկ էֆեկտներ իրականացնելիս -Զեղչեր և հատուկ առաջարկներ մշտական հաճախորդների համար

Մենք երաշխավորում ենք

-Հանդիսատեսի անվտանգությունը -Անմոռանալի տպավորությունները -Մատուցվող ծառայությունների բարձր որակը

Յուրաքանչյուր տոնակատարության և հանդիսության ընթացքում հաճելի անակնկալ է յուրօրինակ, գունեղ և գեղեցիկ հրավառությունների կազմակերպումը:

«ԱԿՑԵՆՏ ԳՐՈՒՊ» կազմակերպությունն ունի հարսանյաց հանդիսությունների, ծննդյան տոների, համերգների և հանդիսավոր արարողությունների ժամանակ հրավառությունների և հատուկ էֆեկտների կազմակերպման մեծ փորձ:

Իրական հրավառությունը անսպասելի սյուժեով, ձևերի և գույների հսկայական բազմազանությամբ, տարատեսակ էֆեկտներով հագեցած հանդիսություն է, որը ոչ միայն ամբողջությամբ գերում է հանդիսատեսին՝ տեղափոխելով նրան հեքիաթային և կախարդական աշխարհ, այլ նաև հիշվում է որպես հիասքանչ և անմոռանալի երազ:

Միայն հմուտ և փորձառու մասնագետներն են ի զորու ստեղծել որակյալ, գունեղ, ինքնատիպ և միևնույն ժամանակ ամբողջովին անվտանգ հրավառություն:

Մեր հաճախորդները հանդիսանում են մեր ծառայությունների որակի լավագույն ապացույցը և գրավականը:

+374 91 434 781
contact@akcent.am
Ա. Արմենակյան 1/1

ԳՐԵՔ ՄԵԶ