Փուչիկները կօգնեն Ձեզ ուրախ տոնել ցանկացած տոնակատարություն, լինի դա ծնունդ, երեկույթ, թե հարսանիք: Փուչիկները կարող են լինել տարբեր չափերի և ձևերի: Դրանք օգտագործվում են ինչպես հատուկ էֆեկտների ժամանակ, այնպես էլ սրահների զարդարանքի համար: Մենք օգտագործում ենք միայն որակյալ փուչիկներ, որոնք չեն պարունակում վնասակար նյութեր:
«Կրակ»-ի էֆեկտը դինամիկ համարների, ռոկ համերգների և սպորտային մրցույթների ժամանակ առավել հաճախ օգտագործվող էֆեկտներից է, որն իրենից ներկայացնում է նախապես ֆիքսված բարձրությամբ վեր խոյացող կրակների շիթեր, որոնք վերահսկվում են օպերատորի կողմից: Այս էֆեկտը իրականացվում է հատուկ սարքավորումների կիրառմամբ ինչպես բացօթյա տարածքներում, այնպես էլ փակ սրահներում: Սարքավորումները զբաղեցնում են փոքր տարածք և կառավարվում են DMX կարգավորիչի օգնությամբ, ինչը հնարավորություն է տալիս այս էֆեկտն օգտագործել նաև փոքր և փակ տարածքներում:
Սերպանտինը կարելի օգտագոծել և՛ գիշերը, և՛ ցերեկը: Հազարավոր փայլփյլուն աստղիկների նմանվող այս էֆետը կարելի է օգտագործել կրակային անձրև և ջրվեժ ստանալու համար:
Կրիոգենը՝ հատուկ սարքավորումից արտազատվող սառեցված ծխի սյուներ են: Այս էֆեկտն առավել հաճախ օգտագործվում է համերգների ընթացքում:
Հատուկ սարքավորումների միջոցով առաջացրած քամու էֆեկտ, որն առավել հաճախ օգտագործվում է երաժշտական միջոցառումների ժամանակ:
Տոնակատարությունների և հատկապես Ամանորյա հանդիսությունների անբաժան մասն է ձյան էֆեկտը: Կան «ձյան» էֆեկտի թաց և չոր տեսակներ: Չոր ձյունը հետքեր չի թողնում, իսկ թաց ձյան դեպքում հագուստի վրա և հատակին մնում են իրական ձյան նման թաց հետքեր:
Գերազանցապես ցերեկային էֆեկտ է, որը երբեմն օգտագործվում է նաև մթեցված սրահներում և գիշերային փողոցներում: Վերջին շրջանում այս էֆեկտն առավել հաճախ օգտագործվում է հարսանյաց հանդիսությունների ընթացքում:Կոնֆետին՝ փոքրիկ հրավառություններ են, որոնք պայթում են 20 սմ-ից մինչև մի քանի մետր բարձրության վրա:
Յուրաքանչյուր երեխայի համար իրական կախարդանքի և հիացմունքի առարկա են երկնքում սավառնող փոքրիկ պղպջակները: Այս էֆեկտը հաճախ օգտագործվում է համերգների, երեկույթների և հատկապես երեխաների համար նախատեսված տոնակատարությունների ժամանակ:
Ձեր տոնակատարությունը առավել տպավորիչ կարող է դարձնել «ծանր ծխի» էֆեկտը, որի կիրառմամբ սրահի հատակը կծածկվի մառախողանման ծխային վարագույրով: