CALL US
+374 91 43 47 81
E-MAIL
contact@akcent.am
LOCATION
A. Armenakyan Street, 1/1 Building

Էֆեկտների մասին

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit

Էֆեկտների մասին

Փուչիկներ

Փուչիկները կօգնեն Ձեզ ուրախ տոնել ցանկացած տոնակատարություն, լինի դա ծնունդ, երեկույթ, թե հարսանիք: Փուչիկները կարող են լինել տարբեր չափերի և ձևերի: Դրանք օգտագործվում են ինչպես հատուկ էֆեկտների ժամանակ, այնպես էլ սրահների զարդարանքի համար:  Մենք օգտագործում ենք միայն որակյալ փուչիկներ, որոնք չեն պարունակում վնասակար նյութեր:

Կրակ

«Կրակ»-ի  էֆեկտը դինամիկ համարների, ռոկ համերգների և սպորտային մրցույթների ժամանակ առավել հաճախ օգտագործվող էֆեկտներից է, որն իրենից ներկայացնում է նախապես ֆիքսված բարձրությամբ վեր խոյացող կրակների շիթեր, որոնք վերահսկվում են օպերատորի կողմից: Այս էֆեկտը իրականացվում է հատուկ  սարքավորումների կիրառմամբ ինչպես բացօթյա տարածքներում, այնպես էլ փակ սրահներում: Սարքավորումները զբաղեցնում են փոքր տարածք և կառավարվում են DMX կարգավորիչի օգնությամբ, ինչը հնարավորություն է տալիս այս էֆեկտն օգտագործել նաև փոքր և փակ տարածքներում:

Սերպանտին

Սերպանտինը կարելի օգտագոծել և՛ գիշերը, և՛ ցերեկը:  Հազարավոր փայլփյլուն աստղիկների նմանվող այս էֆետը կարելի է օգտագործել կրակային անձրև և ջրվեժ ստանալու համար:

Կրիոգեն

Կրիոգենը՝ հատուկ սարքավորումից  արտազատվող սառեցված ծխի սյուներ են: Այս էֆեկտն առավել հաճախ օգտագործվում է համերգների ընթացքում:

Քամի

Հատուկ սարքավորումների միջոցով առաջացրած քամու էֆեկտ, որն առավել հաճախ օգտագործվում է երաժշտական միջոցառումների ժամանակ:

Ձյուն

Տոնակատարությունների և հատկապես Ամանորյա հանդիսությունների անբաժան մասն է ձյան էֆեկտը: Կան «ձյան» էֆեկտի թաց և չոր տեսակներ: Չոր ձյունը հետքեր չի թողնում, իսկ թաց ձյան դեպքում հագուստի վրա և հատակին մնում են իրական ձյան նման թաց հետքեր:

Կոնֆետի

Գերազանցապես ցերեկային էֆեկտ է, որը երբեմն օգտագործվում է նաև մթեցված սրահներում և գիշերային փողոցներում:  Վերջին շրջանում այս էֆեկտն առավել հաճախ օգտագործվում է հարսանյաց հանդիսությունների ընթացքում:
Կոնֆետին՝ փոքրիկ հրավառություններ են, որոնք պայթում են 20 սմ-ից մինչև մի քանի մետր բարձրության վրա:

Պղպջակներ

Յուրաքանչյուր երեխայի համար իրական կախարդանքի և հիացմունքի առարկա են երկնքում սավառնող փոքրիկ պղպջակները: Այս էֆեկտը հաճախ օգտագործվում է համերգների,  երեկույթների և հատկապես երեխաների համար նախատեսված տոնակատարությունների ժամանակ:

Ծանր ծուխ

Ձեր տոնակատարությունը առավել տպավորիչ կարող է դարձնել «ծանր ծխի» էֆեկտը, որի կիրառմամբ սրահի հատակը կծածկվի մառախողանման ծխային վարագույրով:


© Copyright 2019 Akcent.am